HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցում թունավորվել են վառելիքի հոտից

Երեկ՝ ժամը 12:22-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի միջնակարգ դպրոցում դիզելային վառելիքի հոտից թունավորվել են երեխաներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ դասասենյակները տաքացվել են դիզելային վառելիքով աշխատող վառարաններով, ինչի հետևանքով աշակերտների և ուսուցիչների մոտ ծխից առաջացել է ինքնազգացողության վատացում:

17 աշակերտ և 8 ուսուցիչ, դպրոցի բակում, բժշկուհու կողմից ստացել են առաջին բուժօգ­նութ­յուն, իսկ ուսուցչուհիներ` 1963 թ. ծնված Նադյա Քոլոզյանը, 1975 թ. ծնված Նարինե Իվանյանը և աշակերտ` 2001 թ. ծնված Արգամ Հակոբյանը բուժօգնություն ստացել են գյուղի ամբուլատորիայում:

«Ըստ դպրոցի տնօրենի ու բժշկուհու` 25 տուժածների առողջական վիճակը բավարար է և հիվանդանոց տեղափոխման կարիք չի զգացվել»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter