
«Հրապարակ» օրաթերթը պետք է ներողություն խնդրի Մարգարիտա Խաչատրյանից
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարեց Մարգարիտա Խաչատրյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճռի՝ բեկանելով և փոփոխելով այն:
Համաձայն որոշման՝ «Հրապարակ» օրաթերթը պարտավոր է ներողություն խնդրել «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանից անցյալ տարվա ապրիլի 21-ին հրապարակած «Ծեծկռտո՞ւք է եղել» վերտառությամբ հոդվածի համար: Օրաթերթը ստիպված է նաեւ Խաչատրյանին վճարել 14 հազար ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից դատական հայցի համար նախօրոք վճարված պետական տուրքի գումար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել