HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչ կարողության տեր են ԱԱԾ տնօրենի տեղակալները

«Հետքը» պարբերաբար ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրված գույքն ու եկամուտները: Այս անգամ ներկայացնում ենք ԱԱԾ տնօրենի տեղակալների գույքն ու եկամուտները:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը նույն պաշտոնում է արդեն երկու տարի: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, նա տարեկան ստանում է 5 մլն 477 հազար 772 դրամ աշխատավարձ: Սակայն նրա հաշվին եղել է 720 հազար դոլար: 2011-ի տարեսկզբին ունեցած գումարն ավելի շատ է եղել՝ 890 հազար դոլար:

Նշված տարում Ռոմիկ Հարությունյանը 112 հազար 550 դոլարով գնել է «Range Rover Sport» մակնիշի 2010թ. արտադրության ավտոմեքենա:

Նրա կինը՝ Գոհարիկ Հարությոնյանը, տարվա ընթացքում որևէ եկամուտ չի ստացել, սակայն ունի 40 հազար դոլար:

Տնօրենի տեղակալներից Վրեժ Արզումանյանի եկամուտը կազմել է 4 մլն 888 հազար 972 դրամ, որն աշխատավարձն է եւ 25 հազար դոլար վարկը: Նրա հաշվին եղել է 1 մլն դրամ (տարեսկզբին՝ 700 հազար) եւ 45 հազար դոլար (տարեսկզբին՝ 28 հազար):

Կնոջ՝ Լյուբով Արզումանյանի միակ եկամուտը գոյացել է շահաբաժնից՝ 1 մլն 95 հազար դրամ: Սակայն ԱԱԾ տնօրենի տեղակալի կինը իր հաշվին ունեցել է նաեւ 32 հազար դոլար (տարեսկզբին՝ 38 հազար):

2011թ. Լյուբով Արզումանյանը գնել է նաեւ «Mitsubishi Lanser» մակնիշի 2010թ. արտադրության ավտոմեքենա, որի արժեքը, ըստ հայտարարագրի, եղել է 26 հազար դոլար:

Որդին՝ Խաչատուր Արզումանյանը, որեւէ դրամական միջոց չի ունեցել եւ ստացած եկամուտն էլ եղել է 2 մլն 640 հազար դրամ, որից 1 մլն 440 հազարը աշխատավարձն է, իսկ 1 մլն 200 հազարը՝ վարձակալության դիմաց ստացած վճարը:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի 2011թ եկամուտը կազմել է 6 մլն 543 հազար 578դրամ, որից 4 մլն 543 հազար 578 դրամը աշխատավարձն է, իսկ 2 մլն դրամը՝ գույքի օտարումից ստացված եկամուտը: Բացի այդ, նրա հաշվին եղել է 9 մլն դրամ (տարեսկզբին՝ 7 մլն):

Պաշտոնիայի կինը՝ Զինաիդա Բարսեղյանը, 2011-ին որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն իր հաշվին եղել է 6 մլն 620 հազար դրամ (տարեսկզբին՝ 10 մլն 320 հազար):

ԱԱԾ տնօրենի մյուս տեղակալի՝ Արզուման Հարությունյանի եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից՝ 4 մլն 557 հազար 574 դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, նա ունեցել է 37 հազար դոլար (տարեսկզբին՝ 35 հազար դոլար):

Կինը՝ Գայանե Խաչատրյանը, եկամուտ չի ունեցել, սակայն ունի արտարժույթով դրամական միջոց՝ 55 հազար դոլար:

ԱԱԾ պետի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ Գարեգին Մխիթարյանը, ըստ հայտարարագրի, 2011-ին ոչ դրամական միջոց է ունեցել, ոչ կողմնակի այլ եկամուտ եւ բավարարվել է միայն աշխատավարձով՝ 4 մլն 558 հազար 150 դրամ:

Նույնը նաեւ նրա կնոջ՝ Աստղիկ Մխիթարյանի դեպքում է: Վերջինս նույնպես միայն աշխատավարձի հույսին է, որը կազմել է 232 հազար 833 դրամ:

Մեկնաբանություններ (2)

GOHAR
URISH CHINOVNIKNERI HET HAMEMATAC EDQANEL MEC GUMARNER CHEN
GALUST
ԲԱ ԷԴ ՄԱՐԴԻԿ ԱԶՆՎՈՐԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՄԻ ԵՐԿՈՒ ԿՈՊԵԿ ՓՈՂ ԷԼ ՉՈՒՆԵՆԱՆ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter