HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խտրականության դեմ պայքարը ձևական է. անհրաժեշտ է նոր օրենք

Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, փոքրամասնություններին, երեխաներին և այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի։

Այս օրենսդրական բացը լրացնելու համար Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակում, որը հնարավորություն կտա խտրական վերաբերմունքի արժանացած բոլոր մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կմշակվեն արդյունավետ մեխանիզմներ, որոնք կնպաստեն խտրականության դեմ պայքարի և կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:  

Սույն օրենսդրական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր հանդիպել էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին կանանց, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, փախստականների և այլ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներ։

Օրենքի նախագծի սկզբնական տարբերակի մշակման ավարտից հետո, այն կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին իրենց կարծիքի, առաջարկությունների և նկատառումների համար:

ՄԻՊ աշխատակազմ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter