HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Առաքելյանը՝ արդարադատության նախարարին

ԴԻՄՈՒՄ

Հանրահայտ փաստ է, որ ես՝ Տիգրան Սամվելի Առաքելյանս, 2011-ի օգոստոսի 9-ից ապօրինի գտնվում եմ կալանքի տակ: Չեմ ցանկանում դիմումը ծանրացնել քր. գործում առկա փաստական հանգամանքներով: Ձեզ գրում եմ, որպես արդարադատության խորհրդի փոխնախագահի: Օրենքի հրամայական պահանջն է, որ Դուք դիմեք արդարադատության խորհրդին՝ դատավորներ Արմեն Դանիելյանին, Մհեր Արղամանյանին և Լիլիթ Թադևոսյանին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմելու հարցով:

Կարգավորող օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետով՝ այն է.
/օրինականության կոպիտ խախտում թույլ տալը/ նշածս երեք դատավորները պետք է այլևս դառնան նախկին դատավորներ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Վերաքննիչ դատարանի կողմից մեր բողոքը ընդունվել էր վարույթ և պետք է այն քննվեր վերաքննության կարգով:

2. Առհասարակ որևէ քննություն չի իրականացրել վերադաս դատարանը:

3. Մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները:

4. Զրկված ենք եղել պաշտպանական ճառի իրավունքից:

5. Զրկված ենք եղել վերջին խոսքի իրավունքից:

6. Նշածս ապօրինությունները թույլ են տրվել բացահայտ, ներկա են եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ոչինչ այլևս չեմ ավելացնում, քանի որ վստահ եմ, Դուք ինձնից ավելի լավ գիտեք կատարվածի մանրամասները:

Պահանջում եմ, որպես արդարադատության բարեփոխումների ջատագով և, ինչու չէ, շահագրգիռ անձ, հանդիպել ինձ և քննարկել նշածս հարցերի լուծման հնարավորությունները:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 012 խցի կալանավոր՝
Տիգրան Սամվելի Առաքելյան 

23.11.2012 թ.

Մեկնաբանություններ (1)

nina
CAVOV EM HETEVUM MER ERKRUM TEXI UNECOX XAYTARAK EREVUYTNERIN.BOLORS EL LAV GITENQ,VOR TIGRANY ANMEX E U DATAPARTVEL E MIMIAYN QAXAQAKAN HAYACQNERI HAMAR, INCHI HAMAR VOR ES UXXAKI JOXOPRECI,PAXA ED ERKRIC, QANI DER TIGRANY ORY CHEI YNKEL.TIK JAN,AMUR KAC, GALU E ORY HATUCMAN...DRANQ PATASXAN EN TALU MER BOLORI DEM GORCAC MEXQERI HAMAR.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter