HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ստվերային շրջանառությունն ավելի մեծ է

Բանից պարզվում է՝ Հայաստանում մեկ դատապարտյալի հաշվով պետական բյուջեից ծախսվում է շուրջ 3 հազար դոլար:

«ՉԻ» - Արդարադատության նախարարի հրապարակած այս թիվը շատերին շոկի մեջ է գցել: Բայց պատճառն ընդամենը այն է, որ թիվը ներկայացվում է «մեկ դատապարտյալի հաշվով», մինչդեռ իրականում այդ գումարը դատապարտյալների հետ ընդհանրապես կապ չունի և նրանց վրա չի ծախսվում:

Ըստ էության, դատապարտյալները հիմնականում իրենք են հոգում իրենց բոլոր ծախսերը (սնունդ, հագուստ և այլն), իսկ այդ գումարով ՔԿՀ-ների աշխատողներն են աշխատավարձ ստանում: Իրականությունն այն է, որ մեկ կալանավորը տարեկան «պետության վրա նստում է» մոտ 3 հազար դոլար, բայց մի այդքան էլ «նստում է» իր ընտանիքի վրա:

Ի դեպ, հարց է ծագում՝ եթե պետությունը դժգոհ է, որ կալանավորները այդքան «թանկ են նստում», ինչո՞ւ չի կրճատում նրանց թիվը՝ թեթև հանցագործություններ կատարածների համար այլ պատիժներ սահմանելով:

Պատճառը երևի այն է, որ կալանավայրերում հսկայական ստվերային շրջանառություն կա, և դրա ծավալն ուղղակիորեն կախված է կալանավորների թվից: Ընդ որում, անկախ նրանից, թե ով ինչ հոդվածով է դատապարտված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter