HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դեռևս «կոռեկտ չէ»

Հնարավո՞ր է, որ քաղաքական ուժերի միջև ներկայումս ընթացող գործընթացների արդյունքում 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի միասնական թեկնածու դառնա ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երեկ «ՀԺ» թղթակիցն այս հարցն ուղղել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին: «Կոռեկտ չէ հիմա անվան շուրջ ինչ-որ բան ասել»,- պատասխանել է Օսկանյանը:

Հարցին, թե երբ են անցնելու նախագահի կոնկրետ թեկնածուի անձի շուրջ քննարկումներին, նա պատասխանել է. «Եկող շաբաթ, ուզենք-չուզենք, ինչ-որ հստակություն պիտի լինի»: Օսկանյանը նաև նշել է, որ քաղաքական կոնսուլտացիաների վերաբերյալ ասելու նոր բան չունի: «Օրակարգ է ձևավորվում, պայմանավորվածություններ չկան»,- ասել է նա:

Երկու օրվա ընթացքում իր նախաձեռնած կոնսուլտացիաների արդյունքներն է ամփոփելու նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը: Երեկ «ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ն նախատեսում է եկող շաբաթ բոլոր քաղաքական ուժերի հետ անցկացնել ավելի լայն ձևաչափով հրապարակային քննարկում, որին կմասնակցեն նաև լրագրողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter