«Ժողովուրդ». ո՞վ և ի՞նչ է զգուշացնում Սերժ Սարգսյանին
Հայաստանի, ինչպես նաև աշխարհի շատ երկրների լրատվամիջոցները երեկ հեղեղվել էին «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկատվությամբ, որ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ավտոմեքենայի վրա կրակել են:
«Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ 1998թ. հունվարի վերջին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ, գեներալ Ռոման Ղազարյանի մեքենայի վրա ևս կրակել են: Ու, փորձագետների կարծիքով, այդ դեպքն իր ազդեցությունն ունեցավ 1998թ. փետրվարի 3-ի հեղաշրջման իրականացման գործում. Տեր-Պետրոսյանի իշխանությունը սկսեց վերջնականապես թուլանալ:
Ի դեպ, այն ժամանակ ԱԱ նախարարը Սերժ Սարգսյանն էր, որին ՀՀՇ-ն մեղադրում էր անգործություն ցուցաբերելու, իր աշխատակցի դեմ իրականացված մահափորձը կանխել չկարողանալու, այնուհետև չբացահայտելու մեջ: Միգուցե եկել է Ս.Սարգսյանի իշխանության վերջը, և սա հերթական ազդակներից մե՞կն է: Ամեն դեպքում զուգադիպությունները բավական շատ են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել