
Մեկնարկել է Լեոնիդ Ազգալդյանին նվիրված ջրագնդակի հուշամրցաշարը
Այսօր Երևանի «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրում անցկացվում է ջրագնդակի հուշամրցաշար՝ նվիրված «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական կառույցների հրամանատար, հայտնի ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանին։
Մրցաշարը կազմակերպել են Ջրագնդակի հայկական դաշնությունը և «Լեոնիդ Ազգալդյան» բարեգործական հիմնադրամը։
Հուշամրցաշարի վերջում կլինի պատվոգրերի պաշտոնական հանձնում, ապա «Կարին» ավանդական երգի-պարի համույթը (գեղ․ ղեկավար Գագիկ Գինոսյան) կներկայացնի մի քանի ռազմապար։ Այս մասին հայտնում է «Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հոբելյանական միջոցառումների նախաձեռնող խումբը»:
2012թ. նոյեմբերի 22-ին Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 70 տարեկան: Նա զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ դավադիր կրակոցներից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել