HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքրիկը վերադարձավ հայրենիք (տեսանյութ)

Օտարության մեջ անապաստան ու անտիրական մնացած հայ երեխաներին հայրենիք տեղափոխելու խնդիրը ոստիկանության գործառույթներից է, ինչին արդեն հետևում են երեխայի կենսագրության մանրամասների ճշտումը, հարազատների հայտնաբերումը, փաստաթղթերի ձևակերպումը:

Նոյեմբերի 15-ին Ռուսաստանից Երևան տեղափոխվեց 2009 թվականին ծնված Տատյանա Նալբանդյանը: Մինչ այդ արտաքին գործերի նախարարությունից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում գրություն էր ստացվել, որ Մոսկվայի մարզի Մոժայսկ քաղաքի քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աննա Նալբանդյանի երեքամյա դուստրը իրենց «Երեխաների տուն» հաստատությունում է: Աննա Նալբանդյանը դեռևս յոթ տարի ունի պատիժը կրելու, իսկ Ռուսաստանի Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ երեք տարին լրանալուց հետո այդ հաստատությունում երեխային պահելն արգելվում է:

Երեխային Երևան տեղափոխելու համար նոյեմբերի 12-ին Մոսկվա մեկնեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակից, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդանյանը:

Նոյեմբերի 15-ին փոքրիկ Տանյան հայրենիքում էր:

«Զվարթնոց» օդանավակայնում Տատյանա Նալբանդյանին դիմավորելու էին եկել ոստիկանության աշխատակիցները:

Փոքրիկը կապաստանի մանկատանը, իսկ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում՝ գտնելու նրա հարազատներին:

ՀՀ ոստիկանություն


Մեկնաբանություններ (2)

Hrach
Խաղաղ մանկություն փոքրիկին
Մլեհ
Շատ յուզիչ էր: Շնորհակալութիւն Ոստիկանութեանը` Տանյային հայրենադարձելու համար: Այսօր յայտնաբերեցի որ անոնք կարո՛ղ են և մենթեր չըլլալ` եթէ ուզեն, կամ մարդկային ըլլալու հրաման ունենալու պարագային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter