HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը ներկրել է եղջերուի, եղնիկի, ջայլամի, կոկորդիլոսի միս, գորտի թաթիկներ

Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2008-ից մինչ օրս Հայաստան են ներկրվել այնպիսի յուրատեսակ մսատեսակներ, ինչպիսիք են եղջերուի, եղնիկի, ջայլամի, կոկորդիլոսի միսը, գորտի թաթիկները: Ճիշտ է՝ ծավալները մեծ չեն, սակայն դելիկատես համարվող այս սննդատեսակներից հատկապես գորտի թաթիկները միշտ էլ եղել են ներմուծվող ապրանքների շարքում: 

Մասնավորապես ազգային վիճակագրական ծառայության համաձայն, որը հավաքագրում է տվյալները ՊԵԿ-ից, 2008-ին Հայաստան է ներկրվել 90 կգ գորտի թաթիկ, որի արժեքը կազմել է 715 դոլար: Նույն տարում մեր երկիր է մտել նաեւ 87,8 կգ որսի միս (բացի ճագարից, նապաստակից, լորից). արժեքը կազմել է 3167 դոլար: 

2009-ին ՀՀ է ներմուծվել 5500 դոլար արժողությամբ 108,9 կգ հյուսիսային եղջերուի միս, նաեւ՝ 480 դոլարի 60 կգ գորտի թաթիկներ:

2010-ին ներկրվել են միայն գորտի թաթիկներ՝ 348 կգ, արժեքը՝ 2942 դոլար: Նույնը եղել է նաեւ 2011-ին՝ 144 կգ՝ 963 դոլար ընդհանուր արժեքով:  

ՊԵԿ-ի փոխանցմամբ` նույն ժամանակահատվածում (01.01.2008-22.11.2012) Հայաստան չի ներկրվել ինչպես փղի, այնպես էլ, ասենք, կետի, ընձուղտի, կապիկի, դելֆինի, սողունների, ջրային խոզուկի, կրիայի  միս:

Հատկանշանական է, որ մսեղենի այս տեսակների մասով Հայաստանը բացառապես ներկրող երկիր է, չնայած մեր երկրում տեղական գորտի մսի բիզնես կա: 

 

 

Մեկնաբանություններ (2)

Roza
fuuuuuuuuu, gorti mis?/
Sahak
Mer gorterin chenq hargum dra hamar el es orin enq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter