Ոստիկանություն. «Առաջաձորի անտառպետության» անտառապետը կաշառք է վերցրել
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Կապան-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցրել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Աբրահամ Աբրահամյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքի զննությամբ հայտնաբերվել է 24.9 խմ վառելափայտ և 3.64 խմ շինափայտ՝ համապատասխան ուղեկցական փաստաթղթերով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը Աբրահամյանը, նշված փայտանյութը գնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի դրամարկղ 205.000 դրամ ըստ անդորրագրի վճարելուց բացի, նույն մասնաճյուղի «Առաջաձորի անտառպետության» անտառապետ, 1970 թ. ծնված Անդրանիկ Հայրապետյանին տվել է ևս 105.000 դրամ:
Անդրանիկ Հայրապետյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել