HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞վ է զբաղվելու դատախազների մասնագիտացված խումբը

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվում է դատախազների մասնագիտացված խումբ, որը հսկողություն կիրականացնի ընտրախախտումների դեպքերի քննության օրինականության նկատմամբ: Այս մասին ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիային հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով ընտությունների ընթացքում կատարվող օրինախախտումների դեպքում դատախազության աշխատանքներին` Աղվան Հովսեփյանը նշել է, որ վարվում է դեպքերի հաշվառման առանձին մատյան` հատուկ կնիքով, ստուգման առարկա են դարձվում մամուլում հրապարակվող բոլոր դեպքերը, և քննության արդյունքների մասին իրազեկվում է հանրությանը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter