
Սամվել Կարապետյանը դեմ է հուշարձանները Երևան տեղափոխելուն (վիդեո)
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում մտահոգություն է հայտնել Հայաստանի մարզերից Երևան տեղափոխվող հուշարձանների խնդրի վերաբերյալ: Նա անթույլատրելի է համարում հուշարձաններն իրենց ծննդավայրից բաժանելը:
Կարապետյանը Երևան տեղափոխված և այլևս ետ չվերադարձված հուշարձանների մի շարք օրինակներ է բերել՝ կոչ անելով իրականացնել դրանց վերադարձի ծրագիր:
Հուշարձանագետի խոսքերով՝ քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է հուշարձան տեղափոխելու պրակտիկայից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել