HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը շնորհավորել է դատախազության աշխատակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը դատախազության օրվա առթիվ

Դատախազության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Դատախազությունը հանդիսանում է այն կարեւորագույն կառույցներից մեկը, որն առանցքային դերակատարություն ունի Արցախի պետականության ամրապնդման ու զորացման գործում: Համակարգի ամենօրյա սկզբունքային ու հետեւողական աշխատանքից է նաեւ կախված մեր հանրապետությունում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:

Դատախազության առջեւ դրված խնդիրների լրջությունն ու պատասխանատվությունը նրա յուրաքանչյուր աշխատակցից պահանջում են արհեստավարժություն, հայրենի երկրի ու հարազատ ժողովրդի հանդեպ պարտքի բարձր զգացում: Եվ վստահ եմ, որ այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրանք հաջողությամբ լուծելու, համակարգի աշխատանքի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:

ԼՂՀ իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում կպահեն ձեր աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:

Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ դատախազության օրվա առթիվ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter