HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Բեգլարյանի դստեր հարսանիքին մասնակցել է ողջ էլիտան

Շաբաթ օրը «Օջախում» տեղի ունեցած Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին մասնակցել է իշխանական ողջ էլիտան, այդ թվում և քաղաքապետ եղած ժամանակ Բեգլարյանի հետ լարված հարաբերություններ ունեցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ըստ լավատեղյակների` այդ հարաբերությունները ջերմացնելու գործում մեծ ավանդ ունի Հովիկ Աբրահամյանը։ Բարձր իշխանական էլիտան և Անվտանգության խորհուրդը նստել են մի սեղանի շուրջ, այստեղ են եղել ոչ միայն ԱԺ նախագահը, վարչապետը, մյուսները, այլև ԼՂ նախագահ Բակո Սահակյանը։

Գագիկ Ծառուկյանը նստած է եղել կողքի սեղանին՝ հիմնականում ռուսաստանյան հայ բիզնեսմենների, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի, նրա եղբոր՝ Սամվել Կարապետյանի, «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հետ։ Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ողջ ընթացքում ոչ մի բառ, բարև-բարլուս չեն փոխանակել, միայն նախագահի կենացը խմելիս Ծառուկյանը մոտեցել, լուռ խփել է վերջինիս բաժակին։

Ի դեպ, հարսանիքին հաջորդող կիրակի օրն էլ Ծառուկյանի ծննդյան օրն էր։ Ու թեև այս օրը, ինչպես տեղեկացնում են Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած թերթի աղբյուրները, որպես օրինաչափություն, նա ևս մասնակցում է ծննդյան արարողությանը, ԱԺ նախագահն այս անգամ չի մեկնել արտերկիր՝ այնտեղ նշվող ծննդյան տոնին մասնակցելու։ Թերթի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդի ծնունդը նշել են Ուկրաինայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter