«Ժողովուրդ». գործարարները գումար են փոխանցում երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու համար
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաև այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան։
ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար չի հատկացրել։ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը. «Պարոն Ծառուկյանի հետ օրեր առաջ խոսել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ ասելով որ գումարի անհրաժեշտություն կա։ Ծառուկյանն էլ, մեծ հարգանք տածելով Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ, նրա ընտանիքին է փոխանցել 20 հազար ԱՄՆ դոլար»։
Թերթի թղթակիցը զրուցել է նաև ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանի հետ՝ պարզելու, թե ինչու գործադիրն իր վրա չի վերցնում ծախսերը։
«Բյուջեով նախատեսված է հուղարկավորությունը կազմակերպելու համար մինչև 1 միլիոն 700 հազար գումար հատկացնել, որոշումը կլինի, ու դա կֆիքսվի։ Որոշումը կստորագրվի այսօր, վաղը կլինի մեր կայքում։ Իսկ ինչ վերաբերում է տեղափոխմանը, ապա նշված կլինի, որ այդ դեպքում ևս կփոխհատուցվեն»,–ասել է է Բերբերյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել