HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օգնեք փոքրիկիս. երկուսուկես տարեկան որդուս կյանքը վտանգված է»

Ես Հայաստանի քաղաքացի եմ, հասարակ հայ քրիստոնյա, ով իր կյանքի միակ իմաստը համարում է որդուն առողջ մարդ դարձնելը, որ կվայելի Աստծո և իր ժողովրդի բարեհաճությունը:

Տղաս 2,5 տարեկան է: Մեր անսահման երջանկությունը մթագնեց, երբ նրա ծնվելուց վայրկյաններ անց իմացանք, որ նրան պետք է անհապաղ վիրահատեն (նա ծնվել էր ողնուղեղային ճողվածքով): Ընդամենը 3 օրական էր, երբ վիրահատեցին: Փոքրիկի կյանքի առաջին ամիսը անցավ հիվանդանոցում: Կարծես ամեն ինչ լավ էր, երեխան կազդուրվում էր: Սակայն մեկ ամիս անց հայտնաբերվեց, որ նրա մոտ սկսվել էր հիդրոցեֆալիա (որպես նախկին հիվանդության հետևանք): Շատ վտանգավոր հիվանդություն է, որը սպառնում է վնասել գլխուղեղի կենսական նշանակություն ունեցող կենտրոններ:  

Այժմ նա նորից կարիք ունի շտապ վիրահատության Գերմանիայում, որի համար պահանջվում է մոտ 40 000 Եվրո: Գումարի պատճառով մենք հայտնվել ենք աննկարագրելի ծանր իրավիճակում:

Մենք ամեն օր աղոթում ենք նրա առողջության համար, նա էլ մեզ հետ միասին: Իր տարիքի համար չափազանց խելացի է, արդեն ամբողջությամբ յուրացրել է տերունական աղոթքը և օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնում է: Առանց իր սենյակում փակցված սրբապատկերները համբուրելու երբեք չի քնում:  Անհավատալի է, բայց այդ փոքրիկ մարմնում անսահման սեր և հավատք կա Աստծու հանդեպ:

Նրա կյանքը վտանգված է և աղերսանքով Ձեր օգնության ձեռքն ենք հայցում: Ցանկացած աջակցություն կարող է նրա համար փրկության դուռ բացել:   

Ձեր առաջ խոնարհումով` Արման Ղարախանյան

Հաշվեհամար 003-029261-146 HSBC bank-Սարգիս Ղարախանյան

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
Խնդրում եմ նշեք հաշվեհամարի արժույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter