HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆեյսբուքցիների բարությունը` Գավառի մանկատան սաներին

«Երկիր Երջանիկիա» բարեգործական նախաձեռնության անդամները «Նվիրիր բարություն» ակցիայի շրջանակներում նախօրեին այցելել են Գավառի մանկատուն և նվերներ հանձնել նրա սաներին:

Նվերները՝ հարյուրավոր խաղալիքների, հագուստի և գրենական պիտույքների տեսքով հավաքվել են մեկ ամսվա ընթացքում Facebook-ի օգտատերերի կողմից:

«Երկիր Երջանիկիա» բարեգործական նախաձեռնությունը հայտնում է, որ հաջորդ այցելությունը մանկատուն տեղի է ունենալու Ամանորի նախաշեմին և խնդրում բոլորին իրենց հնարավորությունների սահմաններում մասնակցություն ունենալ «Նվիրիր բարություն» ակցիային՝ զանգահարելով +37477 566-733 հեռախոսահամարով կամ այցելելով այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter