HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

(19.11-23.11.2012թթ) 

Բնապահպանական պետական տեսչության կողմից 19.11-23.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54 մլն դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել շուրջ 1.7մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված և Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է  461.25 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:  

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Մթնոլորտի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ   ստուգվել են ՙՄԼԼ Ինդասթրիզ՚ և ՙՄեծն Էրիկ՚ ՍՊԸ-ները, որի արդյունքում կայացվել են  վարչական տուգանքի 2 որոշում 200.0հզ.դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 668.52հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 150.0հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 109.5հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատման 1 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում: 

Հողերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 130.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Ուստիան» ՍՊԸ և շրջայցերի  ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է 2 ֆիզիկական  անձանց նկատմամբ վարչական տուգանքի 2  որոշում 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80.0 հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգված «Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 210.0հզ. դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 250.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է ապօրինի ավազի տեղափոխման վերաբերյալ արձանագրություն: Կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հզ.դրամ գումարի չափով և հաշվարկվել է 5.0 հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հազ.դր.գումարի չափով: 

Ապօրինի որս

Կենսաբազմազանության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Վայոց ձորի տարածքային բաժնի, Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների և Վայոց ձորի մարզի տեղի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ որսահանդակներում իրականացվել է որսի օրինականության նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքում հայտնաբերվել և Վայոց ձորի ոստիկանությանն է հանձնվել առանց համապատասխան փաստաթղթի որսորդական հրացան:Միջոցառման ընթացքում արձանագրվել է նաև որսի կանոնների խախտման 1 դեպք, որը այժմ գտնվում է վարչական վարույթում: 

 Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների ՎԲ կողմից շրջայցերի ընթացքում  արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի  վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 45.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88 մլն դր. գումար:                                     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter