«Մարդը» ցուցահանդեսի բացումը` այսօր
Այսօր` ժամը՝ 18:00-ին, «Բյուրոկրատ» գրատանը տեղի կունենա «Մարդը» ցուցահանդեսի բացումը՝ կազմաակերպված «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում:
«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի նպատակն է արվեստի միջոցով լսելի դարձնել հանրային նշանակության խնդիրները: Ծագրի 6 ամիսների ընթացքում ստեղծվել են առկա սոցիալական խնդիրները լոսաբանող ավելի քան 80 նկարազարդ պատմություններ, սոցիալական գովազդներ, ինչպես նաև ստեղծվել են փողոցային արվեստի նմուշներ, կազմակեպվել հանրային ՍՈՑԱՐՏ բացօթյա նկարչական միջոցառումը՝ նպատակ ունենալով բարձրաձայնել առկա սոցիալական խնդիրները նկարելու միջոցով:
«Մարդը» ցուցահանդեսը նվիրված է ծրագրի ընթացքում ստեղծված հանրային խնդիրները լուսաբանող նկարազարդ ստեղծագործությունների ցուցադրությանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչ ս.թ.դեկտեմբերի 6-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել