HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճաբանություն և վնասվածքներ` Արմավիրում

Նոյեմբերի 26-ին` ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1995 թ. ծնված Լիպարիտ Ա.-ն և 1995 թ. ծնված Ռոլանդ Մ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 17.30-ի սահմաններում, Լիպարիտ Ա.-ն և Ռոլանդ Մ.-ն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում վիճաբանել են 1994 թ. ծնված Արսեն Մ.-ի և ոմն Էդգարի հետ, որի ընթացքում ստացել են վնասվածքները:

Նույն օրը` ժամը 20.30-ին, Արսեն Մ.-ն Նալբանդյան գյուղից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել Լիպարիտ Ա.-ին և Ռոլանդ Մ.-ին:
Արսեն Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էդգարի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

 

Մեկնաբանություններ (2)

DAVO
et inch mi djvar e edgarin haytnaberel@, arseni @nker edgarin bolor@ kimanan ,isk arsenin bantum pteln angam kich e,qani glux uni et tariqum danakov mard e xpum,amenakich@ gone lav qashacel klini, mnuma vor dra nmanin mi klorik gumarov azatutyun chnviren,te che arseni hetaga qayler@ arden parzicel parz e
hoktemberci abo
arsen lav txa es dzevanum ? ba trnelt inch er dishovka, narkaman

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter