Դպրոցականները մասնակցել են Ե. Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություներ։
Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական իր նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի հիշատակը։
Միջոցառմանը Եղիշե Չարենցի կյանքի մանրամասների վերաբերյալ հետաքրքիր պատմություններով են կիսվել և ասմունքել նաև չարենցագետներ և գրականագետներ։
Միջոցառումից հետո աշակերտները երթով շարժվել են դեպի Չարենցի տուն–թանգարան։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել