HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ պահեստավորված փայտը չեն բաժանում անապահով ընտանքիներին

«Հետքի» հարցմանը «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և  հասարակության հետ կապերի բաժնից գրավոր պատասխանեցին, որ 2008-2011թթ.-ին Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով նախատեսված 357 հա անտառից անտառահատում է իրականացվել 75 հա գումարային մակերեսով տարածքներում: 

«2012թ.-ի  ընթացքում  իրականացված  անտառահատումների գումարային  մակերեսը կարող է կազմել մինչև 40 հա: Ճշգրտված տվյալները հայտնի կլինեն  մինչև 2013թ.-ի փետրվար ամիսը»,- նշված է պատասխանի մեջ: 

Թեղուտի և Շնողի անտառների ծառերի  փայտանյութի իրացումը իրականացնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվար» անտառտնտեսությունը:

Փայտը պահեստավորվում է Շնող գյուղի «Շեկ աբյուրներ» կոչվող հանդամասի բացօթյա պահեստում: «Լալվար» անտառտնտեսության հաշվապահությունից  տեղեկացանք, որ այս տարվա հունվարի 1-ից նոյեմբերի 1-ը Թեղուտի և Շնողի անտառների պլանային հատումներից «Շեկ աղբյուրներ» հանդամասի պահեստ մուտքագրվել է 7 729 խմ փայտ, որից 89 խմ-ն  եղել է շինափայտ:  Պահեստից  վաճառվել է  6768  խմ, որից 27 խմ-ն` շինափայտ: Փայտի մեկ խմ-ն (ավելացված արժեքի հարկը ներառյալ) վաճառվում 12 հազար դրամով: Ըստ  «Լալվար» անտառտնտեսւթյան հաշվապահության տվյալների` պահեստից փայտի վաճառքից առաջացած 69 մլն  319 հազար դրամը մուտքագրվել է  պետբյուջե:  

«Շեկ աղբյուրների» պահեստում ամբարված մնացել և չի վաճառվել Թեղուտի և Շնողի անտառների վերջին 4 տարիներին հատված և պահեստավորված 1020 խմ փայտ:

Փայտանյութը արևից ու անձրևից փչանում  է:  «Լալվար» անտառտնտեսության գլխավոր անտառապետ Արամ Ռամազյանը «Հետքին» հայտնեց, որ  խնդիրը մտահոգում է նաև իրենց անտառտնտեսության  ղեկավարությանը:

«Չորս տարի շարունակ պահեստում թափված և չվաճառվող  հսկայական փայտակույտերի մասին մենք մի քանի անգամ տեղեկացրել են  «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, սակայն, որևէ հրահանգավորում այդպես էլ  չենք ստանում»,- ասում է գլխավոր անտառապետը:  

Չվաճառվող փայտանյութը փչացնելու փոխարեն կառավարությունը կարող է որոշում կայացնել եւ այն անվճար հատկացնել տարածաշրջանի սոցիալապես  անապահով բնակչությանը: 

Մեկնաբանություններ (2)

ominac
Ձեր առաջարկածին հետեւանքը ինչ կրնայ ըլլալ․ Նախ, Նիհար անապահով ընտանիքները, գեր անապահով ընտանիքներու պիտի վերածուին, երկրորդ, պետութեան վարիչները, որ գործէ պէտք է հեռացուին, ինքզինքնին խելացի պիտի կարծեն որ խնդիրը լուծեցին, եւ հաւանաբար պաշտօնի բարձրացում պիտի ստանան։ Երկու կողմէն ալ հասարակութիւնը պիտի տուժէ։ Այսպէս կըլլայ երբ պետութիւնը իր գործով զբաղուելու տեղ, փայտի գործով կզբաղուի։ Ազատ շուկան պէտք է իր ընթացքը առնէ, եւ պետութիւնը հումքերու յատկացումներով չզբաղուի ։
liana
menak Hayastanum kareli e tesnel nman vayragutyun sepakan bnutyan handep...ashxarhi voch mi normal erkrum nman ban ches tesni...esqan el vayreni joxovurd lini, mard uxxaki sarsapum e ev amachum...menq vorpes azg xoselu tex chunenq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter