«Հայկական ժամանակ». ժամանա՞կ է պետք
«Խնդիրը, իմ կարծիքով, ոչ թե պատմագիտական բնույթի է, այլ քաղաքագիտական, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, մեր օրերի իրադարձություններին պատմաբանը լիարժեք պատասխան եւ անաչառ գնահատական տալ չի կարող»:
Թերթի հետ զրույցում երեկ նման կարծիք է հայտնել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ., պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով բուհական պատմության դասագրքում 2008-ի նախընտրական եւ հետընտրական շրջանի մասին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած գլխին:
«Պետք է ժամանակ անցնի, համապատասխան աղբյուրների համապարփակ առկայություն լինի, որից հետո նոր հնարավոր կլինի տալ սպառիչ պատասխան»,- ասել է Մելքոնյանը: ԵՊՀ-ում, սակայն, բոլորովին այլ կարծիքի են: Երեկ հայտարարություն է տարածել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, որտեղ ասվում է. «Ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում՝ նաեւ շահարկվող հատվածը շարադրվել են միմիայն փաստական տվյալների հիման վրա եւ զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել