«Չորրորդ ինքնիշխանություն». փաստորեն լավ էլ հարմար թեկնածու է
«Օսկանյանը էս վիճակին ի՞նչ նախագահի թեկնածու, հազիվ իր գործերով է զբաղված»,- անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«ՉԻ»- Անկախ իրենից՝ Համլետ Հարությունյանը փաստորեն քարոզչություն է իրականացրել Վարդան Օսկանյանի օգտին, որովհետեւ եթե մարդը «հազիվ իր գործերով է զբաղված», ուրեմն նախագահի իդեալական թեկնածու է: Արդեն հինգ տարի է՝ Սերժ Սարգսյանն էլ է բացառապես իր գործերով զբաղված, եւ դա, ի դեպ, հնարավորություն է տալիս, որ նախարարներն ու մյուս պաշտոնյաներն էլ միայն իրենց անձնական գործերով զբաղվեն:
Կամ էլ Համլետ Հարությունյանն այնքան միամիտ է, որ մտածում է, թե նախագահ ընտրվելու դեպքում Վարդան Օսկանյանը երկիրը ղեկավարելու ժամանակ չի ունենալու, որովհետեւ իր դեմ հարուցված քրեական գործով է զբաղվելու: Հավատացնում ենք՝ եթե հանկարծ Օսկանյանը նախագահ դառնա (ինչի հավանականությունը գրեթե զրոյական է), փողերի լվացման գործը ոչ միայն անմիջապես կկարճվի, այլեւ ՀՀ-ում կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ նման քրեական գործ հարուցելու նախաձեռնողներին բացահայտելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել