HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ՀՅԴ-ն է դե՞մ է Ծառուկյանին

ՀՅԴ-ն դեմ է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի Գագիկ Ծառուկյանը: Թերթի տեղեկություններով՝ դաշնակցականները մի շարք ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք են հայտնել, թե Ծառուկյանն ինչպես պետք է բանավիճի Սերժ Սարգսյանի հետ, եւ իրենք, լինելով 120-ամյա կուսակցություն, ինչպես պետք է կանգնեն ԲՀԿ առաջնորդի կողքին: Ինչու՞ եք դեմ, որ միասնական թեկնածու լիներ Գագիկ Ծառուկյանը: Թերթի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է. «Ես տեղեկություն չունեմ, որ մենք նման պաշտոնական տեսակետ ունենք, եւ չեմ կարող հաստատել այդ ամենը, քանի որ նման վերջնական տեսակետ չկա: Անձի հարցն այս փուլում չի քննարկվում, եւ անձի հետ կապված անհամաձայնության մասին ժամանակից շուտ է խոսել: Եթե դա մենք անենք այս փուլում, ապա կձախողենք համագործակցության հնարավորությունները»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter