HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվիրաբերելով 500-1000 դրամ` ոչ թե կսնանկանաք, այլ «կհարստանաք»...

36-ամյա Աիդա Գինոսյանի նյարդային համակարգը խեղված է: Խոսում է անդադար, արագ-արագ, լարված ու շունչը պահած: Չորս ամիս անլույս գոյատևող Աիդան երեք երեխաների հետ այլևս ոչ միայն չի տեսնում ապրելու իմաստը, այլև չի գտնում նաև ապրելու միջոցը: Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հանրակացարանի 405 սենյակն ավելի անտանելի է, քան մեկուսարանի որևէ խուց:

Oրերս մի խումբ երիտասարդներով այցելելու ենք Աիդա Գինոսյանին` թևեր տալու նրա` կարիքից նահանջող հույսին, հավատին, ինչպես նաև բոլոր մտահոգ քաղաքացիների շնորհիվ ֆինանսապես օգնելու նրա ընտանիքին: Նվիրաբերելով 500-1000 դրամ այս ընտանիքին` ոչ թե կսնանկանաք, այլ «կհարստանաք»... 

Նվիրատվություն կատարել ցանկացողները կարող են դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին լինել Արամ Խաչատրյանի անվան արձանի դիմաց և գումարը գցել «Գոռի և Գրիգորի սիրտը» գրությամբ արկղի մեջ:

Բազմաթիվ մարդկանց խնդրանքով բացվել է նաև հաշվեհամար.

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկ, Արարատ մ/ճ-ում, Հովհաննիսյան Արմինե

AMD 16008016893500

USD 16008016893501

EUR 16008016893502

RUR 16008016893503

Ընտանիքի մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ` միանալով մեր նախաձեռնության ֆեյսբուքյան էջին`

http://www.facebook.com/events/130111430476146/?fref=ts 

Հարգանքով` 

«Գործով ապացուցենք, որ...» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

karen
To anasunner, menq edqan harker enq vcharum, wor duq mer byujei hashvin dalan nerkeq, anorak ardzaniknerov mard zarmacneq, kam el edqan nstaranner spreq qaghaqov mek? Ays u nman myus mardkanc tnov apahoveq!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter