HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության քննիչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նոյեմբերի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանին ՀՀ Քր. օր-ի 311-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ 2012 թ.-ի հոկտեմբերին քաղաքացուց շորթման եղանակով կաշառք  պահանջելու համար:

Արմեն Մելքոնյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:   

ՀՔԾ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter