HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջադեպ` մանկական զբոսայգու մոտ

Նոյեմբերի 28-ին` ժամը 01.30-ին, Մ. Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության  ծառայողներին մանկական զբոսայգու մոտ մոտեցել են 3 անձինք և մատնացույց արել 3 տղամարդու` հայտնելով, որ սպառնացել են իրենց սպանել և ինչ-որ առարկա են նետել իրենց ուղղությամբ: 

Վերջիններս բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը՝ 1969 թ. ծնված Համլետ Ռ., 1956 թ. ծնված Հրաչյա Թ. և 1976 թ. ծնված  Արմեն Հ., իսկ տուժողներն են 1969 թ. ծնված Տիգրան Ք.-ն, 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն և 1986 թ. ծնված Էդգար Ա.-ն:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter