HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձնաբուք` Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

Ապրիլի 13-ին՝ ժամը  02.04-ին, ահազանգ է ստացվել, որ  Վանաձոր-Ալա­վեր­դի ավ­տոճա­նա­­պար­հի 15-րդ կմ-ում` «Սատանի կամուրջ» կոչվող ոլորաններում, մեքենաներ են հայտնվել  ձնա­բքի մեջ և անհրաժեշտ է օգ­նու­թյուն:

Տեղում պարզվել է, որ ճանապարհը դժվար անցանելի է, մարդատար ավտոմեքենաներ չկան, ճամփեզրին կայանված են մոտ 10 բեռնատար ավտոմեքենա, որոնք երթևեկությունը կշարունակեն առավոտյան: Կրկին այսօր` ժամը 04.57-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավ­տոճա­նա­­պար­հի 38-րդ կմ-ում մեքենաներ են հայտնվել  ձնաբքի մեջ և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել 3 ավտոմեքենա (3 վարորդ, 4 ուղևոր):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter