HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոցն» ընտրվել է որպես ԱՊՀ 5 լավագույն օդանավակայաններից մեկը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող «Arabian Reach» կազմակերպության կողմից առաջադրվել է «Զարգացող շուկաների օդանավակայաններ» մրցանակաբշխությանը («EMAA»- «Emerging Markets Airports Award»): 

«Զվարթնոցից» բացի՝ ԱՊՀ-ից ընտրվել են Մոսկվայի «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», Սանկտ-Պետերբուրգի «Պուլկովո» եւ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Այժմ ընթանում է օնլայն քվեարկություն  http://www.arabianreach.com/emaa/vote_now.aspx հղումով, որի արդյունքներով կընտրվի ԱՊՀ երկրների լավագույն օդանավակայանը:

Ցանկացողները կարող են քվեարկել՝ անկախ իրենց գտնվելու վայրից: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013 թ. հունվարին:

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter