HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստյոպա Սաֆարյանը դիմել է ԿԸՀ-ին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին
 
2012 թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանից
 
Դիմում
 
Հարգարժան տիկնայք եւ պարոնայք
 
Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում»:
 
Ինչպես հիշում եք` 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ օքսիդացոք թանաքները լրջագույն խնդիրներ հարուցեցին ողջ հանրապետությունով մեկ եւ էապես ազդեցին ընտրությունների հանդեպ հանրային վստահության վրա: Ստացված բազմաթիվ ահազանգերից հետո ԿԸՀ-ը որոշում ընդունեց օրվա կեսից սովորական թանաքներ օգտագործելու վերաբերյալ եւ այդ մասին տեղեկացրեց բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներին, վերջիններս էլ` տեղամասային հանձնաժողովներին:
 
Հաշվի առնելով, որ նման խնդիրների անխուսափելիորեն բախվելու ենք դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, դիմում եմ Ձեզ խնդրանքով եւ առաջարկով.
 
• վերստին կայացնել այդ օրը քվեարկության ժամանակ օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաքներ գործածելու վերաբերյալ որոշում, ինչպես որ դա արվեց մայիսի 6-ին, եւ թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի միջոցով այդ որոշման մասին տեղյակ պահել 35 տեղամասային հանձնաժողովներին,
• ապահովել, որպեսզի ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում դրոշմակնիքն իր ձեւով տարբերվի նախկին ընտրություններում օգտագործված դրոշմակնիքից:
 
Հարգանոք
Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան
28 նոյեմբերի 2012 թ. 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter