HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրյանն ու Մարալիկը կունենան 24-ժամյա ջրամատակարարում

Գերմանական KFW բանկի վարկային ծրագրով Շիրակի մարզի Ախուրյան եւ Մարալիկ համայնքներում կատարվել է խմելու ջրի ջրագծերի հիմնովին նորացման աշխատանքներ: Երկու համայնքներում էլ աշխատանքների մեկնարկը տրվել է 2009թ-ի ապրիլ ամսին: Ախուրյանում 1մլն 400 հազար եվրո գումարի սահմաններում կատարվել է 61 հազար գծամետր համայնքային եւ 4 կմ 300 մետր Կառնուտի ջրամբարից մինչեւ բաշխիչ ցանց ձգվող հին ջրագծերի փոխարինումը նորով:

Ախուրյանում շինարարական աշխատանքներն ավարտված են ամբողջովին, 95 տոկոսով կատարված են տնային փոխկապակցումները, որ հնարավորություն է տալիս մարդկանց ջուրը ստանալ նոր խողովակաշարով: «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ  պատասխանատուների հավաստիացմամբ, մինչեւ դեկտեմբերի 15-ը ամբողջ համայնքը կապահովվի 24-ժամյա ջրամատակարարումով: Ինչպես նշեց Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանն, այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ ձերբազատվել դեռեւս 1950-ականներից գործող փտած ու քայքայված խողովակներից:

Գերմանական KFW բանկի վարկային ծրագրով Մարալիկ քաղաքում կառուցվել է 53 հազար գծամետր նոր խողովակաշար: Ծրագրում ներառվել է նաեւ քաղաքին կից Ձորակապ գյուղական համայնքը: Այստեղ աշխատանքներն ավարտված են 100 տոկոսով եւ արդեն 2-3 ամիս է, Մարալիկ քաղաքը, որ անցյալում մեկ կամ երկու ժամ էր խմելու ջուր ստանում, ունի 24-ժամյա ջրամատակարարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter