HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Նաիրիտի» կառավարիչները աշխատողներին արգելել են օգտվել բջջային հեռախոսներից

«Նաիրիտի» աշխատողների բողոքի ակցիաներից հետո ձեռնարկության կառավարիչները խստացրել են ներքին կարգուկանոնը: Մասնավորապես, կոլեկտիվին արգելել են օգտվել բջջային հեռախոսներից: Այս մասին «Հրապարակին» հայտնեցին աշխատողները:

Առհասարակ, «Նաիրիտում» արգելված է ԶԼՄ-ների հետ շփումը: Մամուլին տեղեկություններ հայտնելու համար նույնիսկ աշխատանքից ազատման դեպք է եղել:

Այնուամենայնիվ, «Հրապարակին» հաջողվեց պարզել, որ ղեկավարությունն աշխատողներին խոստացել է, որ մինչև շաբաթվա վերջ կվճարի աշխատավարձի մի մասը և ինչ-որ գումար էլ կվճարի դեկտեմբերին:

Հույսը, որ Ամանորից առաջ ձեռքները փող կընկնի, խաղաղեցրել է մարդկանց: Երկուշաբթի «Նաիրիտի» մամուլի քարտուղարը «Հրապարակին» հայտնել էր, որ աշխատավարձը վճարելու հույս չկա, գործարանի ղեկավարությունը սպասում է նոր ներդրողի:

Մեկնաբանություններ (1)

աշխատակից
ինչու եք սխալ տեղեկություններ տպագրում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter