HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սարգսյանը ՊԵԿ նախագահից պահանջել է հանգիստ թողնել Ծառուկյանի «օբյեկտները»

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում:

Ինչպես հաղորդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախորդ շաբաթ՝ Մոսկվա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանը հրահանգել է առժամանակ դադարեցնել ստուգումները՝ ասելով, որ հետագա անելիքների, այդ թվում այդ հարցի վերաբերյալ որոշում կլինի իր վերադարձից հետո:

Սակայն ՀՀ-ից նրա բացակայության օրերին Միքայել Մինասյանի անունից ՊԵԿ-ին հրահանգ է իջեցվել շարունակել ստուգումները: Գ.Ծառուկյանն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Ս.Սարգսյանին միանգամից տեղյակ է պահել կատարվածի մասին:

Արդյունքում վերջինս Մոսկվայից զանգահարել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ պահանջելով առժամանակ հանգիստ թողնել ԲՀԿ ղեկավարի «օբյեկտները»: ՊԵԿ լրատվական ծառայությունից, սակայն, հերքեցին այս լուրերը:

Մեկնաբանություններ (1)

ՆՆ
Բա հոմ չեն ասի հա մեր մոտ ամեն ինչ զանգով է, կաշառքով է և տգիտությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter