HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ԵՊՀ-ի դասախոսները դժգոհել են

«ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանում այս օրերին բավականին լարված մթնոլորտ է տիրում: ԵՊՀ որոշ դասախոսներ համալսարանի պատերի ներսում չեն թաքցրել իրենց վրդովմունքը՝ կապված «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակ Էդիկ Մինասյանի և այդ գրքի հրատարակության կնքահայր, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ պատմությունը կեղծելու և մարտի 1-ի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու փաստի հետ:

Նրանցից շատերը դժգոհել են նաև ԵՊՀ ղեկավարության կեցվածքից, որը հայտարարություն է տարածել, թե թույլ չի տա, որ համալսարանին վարկաբեկեն, և այդպիսի փորձ անողներին կենթարկի բարոյական և իրավական պատասխանատվության:

Մասնավորապես, դասախոսների մի խումբ ասել է, թե պատմությունը կեղծելով ու այդքանից հետո դեռ մի բան էլ փաստը արձանագրած քաղաքացիների նկատմամբ սանկցիաներ կիրառելու կոչերով հանդես գալով՝ ԵՊՀ ղեկավարությունը խաղում է ոչ միայն բուհի հեղինակության, այլ նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի արժանապատվության հետ, որովհետև իրենց այս օրերին հարցադրումներ են անում, թե ինչու որպես մտավորականներ՝ իրենք չեն բողոքում պատմությունը խեղաթյուրողների գործողությունների դեմ:

«ՉԻ» տեղեկություններով՝ Արամ Սիմոնյանը հանձնարարել է իր յուրային դասախոսներին և ուսանողներին առաջիկա օրերին, ի պաշտպանության դասագրքի հեղինակների և բուհի, հանդես գալ հայտարարություններով: Նա ասել է, որ եթե մենք սկսենք «պաշտպանվել», տանուլ կտանք ստեղծված իրավիճակում, դրա համար էլ պետք է ցուցադրել, որ մեր հետևում բանակ կա:

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
ՀԿԿ Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի բոլշևիկ տնօրէնի տան օտարամոլ պատմական կեղծիքովներով գերհագեցած պատերուն մէջ հասակ առած սոյն գերծանր սուբյեկտէն լաւ բան սպասելը պարզապէս միամտութիւն կ'ըլլար: Այս պատմակեղծարար ռևանշիստները վրէժ կը լուծէն Հայ Ժողովուրդէն` 88-ի Շարժման, Հայաստանի պետական անկախութիւնը ձեռք բերելու և ռուսական կայսերական լուծէն թեկուզ մասնակիօրէն ազատագրուելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter