HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Սաշիկի որդին վերակենդանացման բաժանմունքում է

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկի որդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս տեղեկությունը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել են բժշկական կենտրոնի ընդունարանից: Իսկ թե Նարեկ Սարգսյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ՝ հիվանդանոցից խուսափել են հայտնել, չեն մանրամասնել նաև վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը:

Երեկ «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ նախօրեի ուշ երեկոյան Երևանի Պարոնյան փողոցում առանց պետհամարանիշերի «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Նարեկ Սարգսյա՞նն է եղել մեքենայի ղեկին, թե՞ ոչ՝ առայժմ հստակ չէ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց ինքն է եղել ղեկին և մեքենան վարել է շատ մեծ արագությամբ՝ նախապես հանելով պետհամարանիշերը՝ ամենայն հավանականությամբ, արագաչափ սարքերի հնարավոր արձանագրումներից և տուգանքներից խուսափելու նպատակով:

Այս տեղեկությունները երեկ ոստիկանությունից ոչ հաստատել են, ոչ հերքել են: Ընդամենն ասել են, որ վթարի հետ կապված քննություն է իրականացվում, և հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter