HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է «Հարավկովկասյան երկաթուղու» 2013 թ. սակագնային քաղաքականությունը

Հաստատվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջազգային, մերձքաղաքային և տեղական հաղորդակցություններում ուղևորափոխադրումների սակագնային քաղաքականությունը, որն ուժի մեջ կմտնի 2013 թ. հունվարի 1-ից:

Համաձայն այդ քաղաքականության՝ Հայաստանի երկաթուղում ներդրվել է 5 հիմնական սակագնային զոնա՝ մինչև 50 կմ, 51 կմ-ից մինչև 100 կմ, 101 կմ-ից մինչև 160 կմ, 161 կմ-ից մինչև 220 կմ և 221 կմ-ից մինչև 300 կմ: Մինչ այդ ՀԿԵ-ում գործում էր 18 նման զոնա:

Սակագնային քաղաքականության հիմնական նորություններից է մեկ զոնայի սահմաններում ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից հաճախ օգտվող ուղևորների համար աբոնեմենտների գործածումը: Այժմ երկաթուղու մշտական ուղևորները հնարավորություն կստանան աբոնեմենտներ գնել 30 օրացույցային օրվա համար: Նշված ժամանակահատվածի ընթացքում 48 ուղևորություն կատարելուց հետո էլեկտրագնացքում երթևեկելը ամսվա մնացած օրերին ուղևորի համար կլինի անվճար:

Հունվարի 1-ից նորությունններ են սպասում նաև «ՀԿԵ» ՓԲԸ միջազգային գնացքների ուղևորներին. աշխատանքային օրերին իջեցվելու են միջազգային հաղորդակցությունում գործող բազային սակագնի ինդեքսավորման գործակիցները, և այսպիսով տոմսերի գներն աշխատանքային օրերին կլինեն սովորականից ավելի ցածր:

Կիջեցվեն նաև «Արմենիա» ֆիրմային գնացքի վերևի տեղերի համար տոմսերի գները: Այս միջոցները ձեռնարկվում են նման տոմսերի պահանջարկի խթանման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter