HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավանդական արվեստի հետևորդ երիտասարդ նկարիչների ցուցահանդես Գյումրիում

Գյումրիի ժամանակակից արվեստի «Ստիլ» պատկերասրահում դեկտեմբերի 1-ին կազմակերպվելու է Արվեստների ակադեմիայի նկարչական բաժնի շրջանավարտների աշխատանքների ցուցադրություն:

Համակարգող Արաքս Մարգարյանի խոսքով՝ երկար ընդմիջումից հետո վերջապես հնարավոր եղավ համախմբել ակադեմիայի տարբեր տարիների շրջավարտներին, ովքեր համարվում են նկարչության մեջ ավանդական արվեստի հետևորդներ:

Կներկայացվի 10 երիտասարդ նկարչի 30 ստեղծագործություն՝ գեղանկար, քանդակ: Ցուցահանդեսը կկրի «Ռեալ արտ» վերնագիրը:

«1998թ.-ից երկու տարին մեկ Գյումրիում անցկացվող ժամանակակից արվեստի բիենալեները մի տեսակ ստվերել էին դասական ուղղության հետևորդներին: Դրան գումարվել էր նաև քաղաքում համապատասխան պատկերասրահի բացակայությունը,- ասում է նախագծի համակարգող Արաքս Մարգարյանը:- Այս քայլով ցանկանում ենք մի փոքր ուղղում մտցնել, մոռացության փոշուց ազատել այսպես կոչված ռեալ արվեստը»:

Նախագծի նպատակն է երիտասարադ նկարիչներին ու նրանց ստեղծագործությունները ներկայացնել արվեստասեր հանրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter