HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը Կոտայքում տեղի կունենա երկրաշարժի թեմայով խոշոր ուսումնավարժություն

Նոյեմբերի 30-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպում է ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։ Առաջին (տեսական) փուլը կմեկնարկի ժամը 9:00-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շենքում։

Այս փուլում կիրականացվի ուսումնավարժության մասնակիցների ազդարարում, ստեղծված իրավիճակի գնահատում, արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանների գործարկում և բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում։

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ բոլոր պետական կառավարման մարմինների, ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ և ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։

Ուսումնավարժության հիմնական նպատակներն են ստուգել և կատարելագործել ԱԻ պետական և Երևանի ԱԻ մշտական գործող հանձնաժողովների հմտությունները և ունակությունները, ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի և միջոցների պատրաստականությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ, կատարելագործել կառավարման մարմինների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը, ստուգել ԱԻՆ և Ճապոնիայի զարգացման միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ մշակած Երևանի աղետի կառավարման պլանը։

Ըստ կառավարման մակարդակի՝ ուսումնավարժությունը երկաստիճան է։ Այն ընդգրկում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը, որը տեղակայվելու է ԱԻՆ ՃԿՊԱ շենքում, և Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող ու տարհանման հանձնաժողովները, որոնք գտնվելու են Երևանի քաղաքապետարանում։

Մտահղացման համաձայն՝ վաղ առավոտյան Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Գառնիից 8 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի հետևանքով ավերվել են հազարավոր շինություններ, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Ըստ սցենարի՝ առավել ծանր վիճակ է ստեղծվել Երևանում։ Շարքից դուրս է եկել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը, առկա են հրդեհի օջախներ, վնասվել են օդանավակայանն ու հիվանդանոցները։

Ուսումնավարժության երկրորդ (գործնական) փուլը տեղի կունենա ժամը 16.00-ին Երևանի Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակում։ Ըստ սցենարի՝ կիսակառույց հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել փլուզում, փլատակներում մարդիկ են մնացել, շենքում հրդեհ է բռնկվել, իսկ հարակից տարածքում վթարի է ենթարկվել ամոնիակ տեղափոխող ավտոգլանատակառը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter