HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՆ. «Գաբրիել Պողոսյանը չի ղեկավարի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը»

Սույն թվականի նոյեմբերի 28-ին լրացավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար ս/թ նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային  քննարկում, որին հրավիրվել է նաև Գաբրիել Պողոսյանը: Նախարարը, ևս մեկ անգամ կարևորելով արգելոցի կառավարմանը կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաև թեկնածուին կապված հանրային ոչ միաձայն արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները և տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է որ այսօր, առավել քան երբևիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես նաև հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում:

Գաբրիել Պողոսյանը, գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:

Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը:

ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

29 նոյեմբերի, 2012թ.

Լուս.՝ econews.am-ից

Մեկնաբանություններ (1)

hasmik
ֆինասավորման դադարեցման վախը բերեց դրան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter