Ամփոփվել է «Կայուն էներգետիկա բոլորի համար» լրագրողական մրցույթը
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան 2012թ. հռչակել է կայուն էներգետիկայի տարի բոլորի համար: Նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրության իրազեկումն էներգետիկայի ոլորտում առկա ժամանակակից ծառայությունների, վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, էներգախնայողության, ինչպես նաև կայուն էներգետիկայի խնդիրների վերաբերյալ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ/ՀՏՎ) «Կայուն էներգետիկա բոլորի համար» նախաձեռնության շրջանակներում 2012թ. ապրիլի 4-ից օգոստոսի 10 հայտարարել էին Հայաստանում կայուն էներգետիկայի կարևորությունը, ինչպես նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգաարդյունավետության ոլորտներում իրականացվող աշխատանքները լավագույնս լուսաբանելու լրագրողական մրցույթ:
Մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են: Լավագույն առցանց հոդված անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հետքի» լրագրող Քրիստինե Աղալարյանը՝ «Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը (վիդեո)» հրապարակման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել