Ոստիկանները Կապանում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք
Նոյեմբերի 28-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արմեն Օ.-ին իր «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Նա հայտնել է, որ նոյեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի հարակից անտառամասից ապօրինի հատել է կաղնի և բոխի ծառեր:
Կատարված զննությամբ Արմեն Օ.-ի ավտոմեքենայի թափքից հայտնաբերվել է 0.5 խմ, այգուց՝ 0.9 խմ, իսկ այգու տնակից՝ 2.85 խմ փայտանյութ: Արմեն Օ.-ն հայտնել է, որ 1 խմ փայտանյութ էլ թողել է հատման վայրում հետագայում տեղափոխելու համար:
«Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանույթունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել