HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակից պաշտպանվելու համար հարվածել է մետաղաձողով

Նոյեմբերի 28-ին շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Դողս գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Գրիգոր Գ.-ին ծեծել են:

Պարզվել է, որ նույն օրը իրենց տան բակում Գրիգոր Գ.-ն դանակով սպառնացել է առողջությանը ծանր վնաս պատճառել 1964 թ. ծնված Գրիգոր Պ.-ին և հարձակվել է նրա վրա: Գրիգոր Պ.-ն պաշտպանվելու համար գետնից մետաղաձող է վերցրել և հարվածել Գրիգոր Գ.-ի գլխին:

«Գրիգոր Գ.-ն տեղափոխվել է հոգեբուժարան: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter