HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

45-ամյա կինը խանութներից վերցրել է միլիանավոր դրամների ապրանքներ ու թաքնվել. ոստիկանությունը հետաքննում է

Նոյեմբերի 28-ին ոստիկանության Արարատի և Մարտունու բաժնի ծառայողները Մարտունի քաղաքի տներից մեկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Լաուրա Մ.-ին:

Պարզվել է, որ նա 2011 թ. հոկտեմբերին Մարտունի քաղաքի մի խանութից վերցրել է 1.227.000 դրամի տարբեր ապրանքներ' խոստանալով գումարը վերադարձնել մեկ շաբաթից, սակայն խաբեությամբ տիրացել է ապրանքներին և թաքնվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Լաուրա Մ.-ն 2011 թ. նոյեմբերին Նոր կյանք գյուղի մի խանութից էլ վերցրել է 10.154.000 դրամի ապրանքներ՝ խոստանալով գումարը վերադարձնել մինչև ս/թ մայիսը, սակայն վերադարձրել է ընդամենը 156.000 դրամը, իսկ մնացած 9.998.000 դրամը մինչև օրս խաբեությամբ չի վերադարձրել:

Հանցագործության մասին տուժողները նախկինում ոստիկանություն չեն դիմել՝ մտածելով, թե Լաուրա Մ.-ն գումարները կվերադարձնի:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter