Մեղադրվում է զենք ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեջ
Դատապարտյալ Ջ. Սլոյանի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Ա. Սուքիասյանի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու մասով քննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա. Սուքիասյանը, ով 1990-ական թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ տրանսպորտային ՆԳ վարչության օպերլիազոր, նույն ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և պահել «ԱԿ-74» մոդելի ինքնաձիգ և թվով 856 հատ մարտական փամփուշտ՝ 3 պահունակով: Հրազենը և փամփուշտները խուզարկությամբ հայտնաբերվել են 2012թ. հունիսի 13-ին նրա վարձակալած բնակարանում:
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել