HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես՝ Հայաստանի նախագահը և Թուրքմենստանի նախագահը ստորագրել են համատեղ հայտարարություն:

Ստորագրվել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր» և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր»:

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են բանակցությունների արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter