HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2013 թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2013 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշերում կատարված փոփոխություններին, նախագծի քննարկման արդյունքում կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին։

Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել։

ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է հավանության արժանացած փոփոխությունների լրամշակված տարբերակն ամփոփաթերթիկի հետ միասին ներկայացնել կառավարության աշխատակազմ, որն էլ կապահովի այդ փաստաթղթերի ներկայացումը ՀՀ Ազգային ժողով (նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter