HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կանոնների պահպանումը կվերահսկի ավտոմատ համակարգը

Ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների նախահաշվի 9 ամսվա արդյունքով էապես գերակատարվել է եկամտի ծրագիրը, ինչը պայմանավորված է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգի ներդրմամբ:

Այսօրվա նիստում կառավարությունը, նկատի առնելով վերոնշյալը, որոշել է գերակատարմամբ ստացված գումարի մի մասը նույնպես տրամադրել նշված համակարգի առաջանցիկ զարգացմանը։ Մասնավորապես, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը կուղղվի մոտ 1 մլրդ 300 մլն դրամ, համակարգի պահպանման և սպասարկման աշխատանքին՝ մոտ 145 մլն դրամ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ՝ «Մայքրոսոֆթի» կենտրոնի բացման ժամանակ, ոստիկանությանը մի հետաքրքիր ծրագիր են առաջարկել երիտասարդ մասնագետները։ Եթե ավտոմեքենան նկարահանվում է և խախտման համար «արժանանում» տուգանքի, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես հաղորդագրություն ուղարկել վարորդին։ Վերջինս ոչ միայն իմանում է, որ իր խախտումն արձանագրվել է, այլև՝ թե որքան է վճարելու։

«Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է այն ներառել տվյալների շտեմարան»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter